Էջմիածին–Երևան 203 համարի երթուղին սպասարկող ավտոբուսներին կրկին թույլատրվելու է երթևեկել մինչև Մատենադարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նոյեմբերի 9-ին հայտարարվել էր, որ Էջմիածին-Երևան ավտոբուսի երթուղին կրճատվել է և վերջնական լինելու է «Կիլիկիա» ավտոկայանը։
«Երեկ հայտարարել էինք, որ Էջմիածին-Երևան 203 համարը սպասարկող ավտոբուսի երթուղին կրճատվել է մեր մարզի բնակիչները 2 անգամ են ստիպված լինելու վճարել։ Բոլորիս շնորհիվ, հանրային ճնշման ու քաղաքացիների բարձրացրած ձայնի շնորհիվ Երևանի իշխանությունները գնացին զիջման և այսօրվանից նորից կթույատրվի 203 համարի ավտոբուսի մուտքը դեպի մատենադարան»,-նշել է Ստեփանյանը։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանն ավելի վաղ պարզաբանել էր, որ տվյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցները սկզբնական պայմաններով Մատենադարան հասնելու իրավունք չեն ունեցել։





