AM
4 Մարտ 2011 - 10:02 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն որոշել է ներկա գտնվել Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մասնակցելու են Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Նախագահների հանդիպումը կայանալու է մարտի 5-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ: