AM
11 Նոյեմբեր 2026 - 18:53 AMT

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ձայնի իրավունքից։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՀՀ-ին զրկել են նաև բարձր պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից:

«Թեմային անդրադարձ է եղել, որոշում է կայացվել։ Հաշվի առնելով, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է չի կատարում իր պարտավորությունները, և առաջնորդվելով կազմակերպության կանոնադրությամբ, առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում բարձր պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից», – ասել է Պեսկովը։

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի հեռացմանը։ Նա նաև նշել էր, որ գոհ կլինի, եթե նման որոշում կայացվի։

Փաշինյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ Վարչապետը հայտարարել է, որ կազմակերպության նկատմամբ Երևանի հետաքրքրությունն արդեն սպառվել է։