AM
12 Նոյեմբեր 2026 - 17:48 AMT

Լևոն Քոչարյանի օգնականը դատարանից պահանջում է վերականգնել ԱԺ իր մուտքի իրավունքը

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը քաղաքացիական հայցով դիմել է դատարան՝ որպես պատասխանող նշելով խորհրդարանի աշխատակազմին։

Հայցադիմումով Սուքոյանը պահանջել է պարտավորեցնել ԱԺ աշխատակազմին վերացնել այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունների կատարմանը։ Մասնավորապես, նա դատարանից պահանջել է ապահովել իր մուտքը անմիջական աշխատավայր՝ Ազգային ժողովի նստավայրի տարածք, հայտնում է Factor.am-ը:

Համապատասխան հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատարան է մուտքագրվել նոյեմբերի 10-ին։ Դատական գործը հաջորդիվ՝ նոյեմբերի 11-ին, մակագրվել է դատավոր Սերինե Խաչատրյանին։

Հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Արթուր Սուքոյանի՝ խորհրդարան մուտք գործելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ։ Մուտքի արգելքը կապված է Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ։

Այդ ժամանակ Սուքոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կատարվածին՝ ներկայացնելով միջադեպի վերաբերյալ իր մեկնաբանությունը:

«Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային ժողով արգելափակվել է։ Իրականում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որևէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու և պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։ Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում մեր բակում ինձ հանդիպելիս»,– ֆեյսբուքյան էջում գրել էր Սուքոյանը` կից հրապարակելով ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանի ստորագրությամբ

Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես նշվել է. «Պատգամավորի օգնականի մուտքը խորհրդարանի տարածք ժամանակավորապես արգելված է Սուքոյանի և Վահագն Ալեքսանյանի ու ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի միջև տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, և Սուքոյանի մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետևանքները բացառելու նպատակով»։

Հետագայում Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել։