AM
12 Նոյեմբեր 2026 - 18:20 AMT

Սիմոնյանը՝ ՀԱՊԿ որոշման մասին․ «Բոլորը շատ բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին»

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշամնը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Զրկել են մեզ ձայնից այնտեղ, ուր բոլորը շատ բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին»:

Նա եռատողը գրել է ռուսերեն․ «Лишили голоса нас там, где очень громко все молчали, когда нас дружно убивали».

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատու պաշտոններում սեփական ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից։