ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կամբոջայի Թագավորություն, որտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական՝ 20-րդգագաթնաժողովին։
Միջազգային միջոցառման շրջանակում նախատեսվում են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումներն արտասահմանյան գործընկերների հետ։
«Մեկնում ենք հարավ-արեւելյան Ասիա»,-գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:
Այցը եռօրյա է և կավարտվի նոյեմբերի 16-ին:





