Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունը, տեղեկացնում է Factor.am-ը:
Մասնավորապես, Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։ Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նույն օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (լիազորությունները չարաշահելուն օժանդակելը)։
Նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դռնփակ նիստ է անցկացրել, որի ընթացքում բավարարել է Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի ներկայացրած միջնորդությունները։ Դրանց հիման վրա խորհուրդը համաձայնություն է տվել երկու դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։





