Թուրքական Turkish Airlines ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ Turkish Cargo-ն, նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ–Երևան–Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը։
Թուրքական մասնագիտական հարթակների փոխանցմամբ՝ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել Հայաստանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումները և ընդլայնել միջազգային լոգիստիկ կապերը, հայտնում է Auroranews.am-ը:
2026 թվականի մարտից Turkish Airlines-ը նույն ուղղությամբ իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։
2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։





