Արարատի մարզի Արևշատ–Դիտակ ճանապարհը նոյեմբերի 21-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, փակ կլինի երթևեկության համար։
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումը պայմանավորված է հիմնանորոգման աշխատանքների իրականացմամբ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Նշավան բնակավայրով։





