Նախագահ Սերժ Սարգսյանն Սոչիում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում են ՀՀ նախագահի մամլո-ծառայությունից:





