AM
6 Մարտ 2011 - 14:35 AMT

Ամերիկահայերը Նյու Յորքի բանկից պահանջում են հրապարակել Ցեղասպանության տարիներին հայերից բռնագրավված ակտիվները

ԱՄՆ հայերի խումբը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել ոսկու և այլ ակտիվների մասին, որոնք 1915-ին բռնագրավվել են հայերից թուրքական կառավարության կողմից: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, դատական փաստաթղթերում նշվում է, որ Ցեղասպանության տարիներին հայերի ակտիվները կազմել են շուրջ 8 մլն դոլար:

Թուրքական կառավարությունը հայկական ակտիվների պահպանումը սկզբից հանձնել է գերմանական Ռեյխսբանկին: Ավելի ուշ այդ ակտիվները տեղափոխվել են Նյու Յորքի բանկ:

ԱՄՆ հայերն այդ գործի առթիվ դատական հայց են ներկայացրել դեռևս 2010-ի հունիսին: