AM
25 Նոյեմբեր 2026 - 15:55 AMT

Արման Ծառուկյանը պատրաստ է RAF-ում մրցել Մախաչևի և Նուրմագոմեդովի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտնել է RAF-ում Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի հետ մրցելու ցանկության մասին։

Հայ մարզիկը հույս է հայտնել, որ RAF-ի ղեկավարությանը կհաջողվի համագործակցության համաձայնություն ձեռք բերել վերոնշյալ և այլ անվանի մարտիկների հետ, հայտնում է championat.com-ը:

«Հուսով եմ՝ նրանք պայմանագիր կկնքեն այնպիսի մեծ աստղերի հետ, ինչպիսիք են Իսլամը և UFC-ի մյուս մարտիկները, մեծ աստղերի հետ։ Ես անհամբեր սպասում եմ նրանց ցույց տալու իմ հնարավորություններն ու նրանց այստեղ դիմավորելուն, այնպես որ ես առաջինը կլինեմ, ով կմենամարտի նրանց հետ։ Այսպիսով, Ուսմանը, Իսլամը և UFC-ի մյուս տղաները, որոնք շատ լավ կարող են պայքարել»,- հայտարարել է Ծառուկյանը RAF 15 մրցաշարից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում։