Թուրքիան ու Հունաստանը պետք է գտնեն Էգեյան ծովի շուրջ վեճի համապարփակ ու վերջնական լուծումը, որի համար Հունաստանը պետք է հրաժարվի Թուրքիային որպես թշնամի ընկալելուց: Այդ մասին Աթենք կատարելիք այցի նախաշեմին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, Թուրքիան ու Հունաստանը պետք է օգտվեն իրենց խաղաղ հարաբերություններից, սակայն, դրա համար հարկավոր է, որ տարաձայնությունները երկու երկրների միջև հաղթահարվեն:
Ինչպես գրում է Anatolia news agency-ն, այցի ընթացքում կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջանային խնդիրների շուրջ: «Թուրքիան պատրաստ է աշխատել Հունաստանի հետ ռազմական ոլորտում Էգեյան ծովում և Կիպրոսի հարցում: Սակայն, մեղադրանքներն օդային տարածքի և տարածքային ջրերի պատահական խախտումների համար, ինչպես նաև Կիպրոսի հարցը շարունակում են փչացնել հարաբերությունները»,-հայտարարել է նա:
Հունաստանի իշխանությունները հաճախ մեղադրում են Թուրքիային օդային տարածքը խախտելու մեջ: Թուրք զինվորականները պնդում են, որ թուրքական ռազմական ինքնաթիռներին նման մեղադրանքներ են ներկայացվում, երբ դրանք թռչում են Աթենքի տարածքով:





