AM
9 Մարտ 2011 - 08:22 AMT

Վաշինգտոնում նշել են Խաչիկ Դաշտենցի 100-ամյա տարելիցը

Մարտի 4-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին: Բացման խոսքով ելույթ ունեցավ դեսպան Մարգարյանը: Իր խոսքում նա հակիրճ անդրադարձ կատարեց հայ մեծանուն գրողի կերպարին եւ նրա թողած ստեղծագործական ժառանգությանը:

Այնուհետեւ ցուցադրվեց տեսաերիզ` նվիրված Խաչիկ Դաշտենցի կյանքին եւ գործունեությանը: Ասմունքով հանդես եկավ այս առիթով Հայաստանից ժամանած ՀՀ ժողովրդական դերասան Ազատ Գասպարյանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նա ընթերցեց հատվածներ հայ մեծ գրողի ստեղծագործություններից: Հուշ-երեկոյի ավարտին իր հոր մասին հուշեր պատմեց գրողի դուստրը` Անահիտ Դաշտենցը: Նա իր շնորհակալական խոսքն ուղղեց հուշ-երեկոյի բոլոր կազմակերպիչներին եւ ներկաներին: