Հայ-թուրքական «Ակոս» թերթը սկսել են ստանալ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արխիվում: Հրանտ Դինքի կողմից 1996-ին ստեղծված թերթը խորհրդարանի արխիվ է մտնում քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆաք Ուրասի նախաձեռնությամբ:
Թերթի տպաքանակը կազմում է 5000 նմուշ: TBMM արխիվ են մտել բոլոր համարները` սկսած 2006-ից: Թերթի ներկա խմբագիրը Ռոբեր Կոպտաշն է:





