AM
9 Մարտ 2011 - 13:04 AMT

Բակո Սահակյանը Փարիզում կարևորել է ԼՂՀ ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին Փարիզում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Եվրոպական պետություններում եւ ԱՄՆ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական գործուղման մեջ գտնվող ԱԳՆ աշխատակիցների հետ:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահն ընդգծել է հյուրընկալ երկրներում Արցախի ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, վերլուծական եւ մշակութային շրջանակների հետ հարաբերությունների զարգացմանը:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արցախցի դիվանագետներին աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: