AM
9 Մարտ 2011 - 16:50 AMT

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ինքնորոշման իրավունքի սկզբունքը հիմնարար է համարում ղարաբաղյան կարգավորման մեջ

Ազգերի ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ: Այդ մասին, Ֆրանսիայի Ազգային Ժողովում պատասխանելով պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի հարցին, հայտնել է արտգործնախարար Ալեն Ժյուպպեն:

Ֆրանսուա Ռոշբլուանը նախարարին խնդրել է մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու Ադրբեջանի ռազմատենչ ճարտասանությունը: