AM
10 Մարտ 2011 - 06:25 AMT

ԵՄ-ն արտահերթ նիստ է հրավիրում Լիբիայի հարցով

Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության 27 անդամ երկրների ղեկավարների հանդիպումը Լիբիայի հարցով և Միջերկրական ծովի հարավում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիստը մարտի 11-ին հրավիրում է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը, նա իրազեկ է Լիբիայի իրավիճակին:

Քեթրին Էշթոնը Եվրահանձնաժողովի հետ համատեղ առաջարկներ է նախապատրաստել, ներառյալ ֆինանսական օգնությունը Եվրոպական ներդրումային բանկի կողմից և ՎԶԵԲ-ի կողմից, Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի այն երկրներին աջակցելու համար, որոնք կընտրեն ժողովրդավարական զարգացման ուղին, հայտնում է AFP-ն:

Փետրվարի կեսից շարունակվում են բողոքի ցույցերը Լիբիայում, որոնց մասնակիցները պահանջում են Մուամար Քադաֆիի հրաժարականը, որն իշխում է երկրում արդեն 42 տարի: Իշխանությունները կոշտ հակազդեցություն են ցույց տալիս ցուցարարներին՝ արդեն մոտ 6 հազար մարդ է զոհվել:

Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Տրիպոլիի դեմ: Համաձայնագիրը պետք է հաստատվի ԵՄ անդամ 27 երկրների կողմից: