AM
10 Մարտ 2011 - 06:34 AMT

Հայաստանի քաղաքացին բարձր պաշտոն կզբաղեցնի ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մարտի 10-ին Անվտանգության խորհրդի հարցերով ՄԱԿ-ի դեպարտամենտի տնօրեն է նշանակել Մովսես Աբելյանին:

Աբելյանն ունի բազմակողմ դիվանագիտության 20-ամյա փորձ, նախագահել է ՄԱԿ-ի տարբեր մարմինների աշխատանքը: 2003թ.-ից ի վեր նա վարչական ու բյուջետային հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5-րդ կոմիտեի քարտուղարն էր:

1998-2003թթ.-ի ընթացքում զբաղեցնում էր ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնը և ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: