AM
10 Մարտ 2011 - 14:06 AMT

ՌԴ ԱԳ փոխնախարարը պատմել է իր իտալացի պաշտոնակցին ղարաբաղյան խնդրի լուծման ընթացքի մասին

Մարտի 10-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար Գրրգորի Կարասինի հանդիպումը Իտալիայի ԱԳ փոխնախարար Ալֆրեդո Մանտիկոյի հետ:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք միջազգային հարցեր, մասնավորապես, իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում նաև ղարաբաղյան կարգավորման ընթացքը՝ Անդրկովկասում կայունության ու անվտանգության հարցերի վերաբերյալ միջազգային բանավեճի 15-րդ փուլի արդյունքների լույսի ներքո, ինչպես նաև իրավիճակը Բելառուսում, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: