AM
11 Մարտ 2011 - 14:15 AMT

Էրդողանը քննադատել է Եվրախորհրդարանի զեկույցը Թուրքիայի վերաբերյալ

Թուրքաիյի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրախորհրդարանի զեկույցը Թուրքիայի վերաբերյալ: Էրդողանն ասել է. «Այդ զեկույցը կազմողները անհավասարակշռությամբ են տառապում»:

Նա նաև հայտարարել է, որ զեկույցը պատվիրված էր: Էրդողանը նշել է, որ մտադիր չէ ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ զեկույցի առնչությամբ, հաղորդում է TRT-russian-ը: