«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նոր մասնաճյուղ է բացել Սևան քաղաքում: Նոր մասնաճյուղը, ինչպես «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մնացած բոլոր մասնաճյուղերը, կմատուցի բանկային բոլոր ծառայությունները` մրցունակ սակագներով:
Մասնաճյուղում հնարավոր կլինի բացել հաշիվներ, պատվիրել պլաստիկ քարտեր, կատարել դրամական փոխադրումներ «Անելիք» և այլ դրամական փոխադրումների համակարգերով, ներդնել ավանդներ, ստանալ փոքր և միջին բիզնեսի զարգացման, բնակարանների ձեռքբերման ու վերանորոգման վարկեր, ավտովարկ, ուսանողական, ինչպես նաև այլ սպառողական վարկեր, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:
Սևանի մասնաճյուղի բացմամբ Բանկի մասնաճյուղերի թիվը Հայաստանում դարձավ 11:





