AM
14 Մարտ 2011 - 07:37 AMT

ՄԱԿ Զարգացման ծրագրի պատասխանատուն այցելել է հնագույն հայկական մայրաքաղաք Անի

ՄԱԿ Զարգացման ծրագրի պատասխանատու, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարկը օրերս այցելել է հնագույն հայկական մայրաքաղաք Անի: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Քլարկը գտնվում է Թուրքիայում «Ալյանսներ Արևելյան Անատոլիայում մշակութային զբոսաշրջության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ թուրքական գրասենյակի կողմից:

Քլարկի գլխավորած պատվիրակությունը Անի է մեկնել Կարսից:

Աշոտ Բագրատունին Անին հռչակել է որպես Հայաստանի մայրաքաղաք 961թ.` թագավորական գահը Կարսից տեղափոխելով Անի: Քաղաքը նաև միջազգային մշակութային ժառանգության կարևորագույն հուշարձաններից է: