«Մաստեր-բանկ» ԲԲԸ-ի առաջատար մասնագետ Մերի Թևանյանը բերման է ենթարկվել ապօրինի բանկային գործունեության մեղսակցության ու դրամական միջոցների լվացման մեղադրանքով:
Ըստ ՌԴ ՆԳՆ տնտեսական անվտանգության դեպարտամենտի, Թևանյանը հանցախմբի անդամ է: Խումբը օրական մոտ 500 մլն ռուբլի է կանխիկացրել:
Հետաքննությունը հայտնաբերել է, որ դրամական միջոցները փոխանցվել են «մեկօրյա» ֆիրմաների միջոցով անհատ ձեռնարկատերերի հաշիվներին և կանխիկացվում էին բանկոմատների միջոցով:
Ծառայության համար գանձվում էր փոխանցված գումարի 3,5-5 տոկոսը, կանխիկացման համար՝ 8 տոկոսը:
Այս հանցավոր սխեման գործում էր 2010թ. օգոստոսից: Թևանյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է տնային կալանքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





