AM
15 Մարտ 2011 - 05:18 AMT

ԱՄՆ-ում` Հոլոքոստի զոհերի հիշատակի կենտրոնում, Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի

Մարտի 27-ին Ֆարմինգթոն հիլսում (Միչիգան)` Հոլոքոստի զոհերի հիշատակի կենտրոնում (The Holocaust Memorial Center) կբացվի հայ նկարիչ Ռոբերտ Բարսամյանի «Բարսամյան` 20 տարի պատասխաններ որոնելով» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է արվեստի միջոցով հետազոտել Հայոց ցեղասպանության հարցը:

Ինչպես հաղորդում է Home town life-ը, ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 10-ը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ կունենա Միչիգանի համալսարանի Հայկական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Արա Սանջյանը: