AM
15 Մարտ 2011 - 08:42 AMT

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված զինվորին

Մարտի 14-ին՝ժամը 16.50-ին, զինծառայող Տիգրան Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ ինքը դուրս է եկել Գետահովիտ գյուղի հարակից անտառը և մոլորվել:

Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար կանչի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են Տ.Զաքարյանին և դուրս բերել անտառից, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը: