AM
16 Մարտ 2011 - 14:19 AMT

Բաքվում հայտարարում են, որ Թուրքիան սխալ գործեց՝ չզեկուցելով Ադրբեջանին Հայաստանի հետ կարգավորման գործընթացի մեկնարկի մասին

«Մենք չգիտեինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին», թուրքական CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը; Ըստ նրա, Թուրքիան սխալ գործեց՝ չզեկուցելով Ադրբեջանին Հայաստանի հետ կարգավորման գործընթացի մեկնարկի մասին:

Ինչպես հայտնում է 1news.az-ը, Ազիմովն իր հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ասելով. « Եթե ժամանակին Ադրբեջանը իմանար Հայաստանի ու Թուրքիայի միջև կարգավորման մասին, գործընթացը կարող էր այլ հունով ընթանալ: Իսկ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները փակուղի տարան ղարաբաղյան բանակցությունները»:

Ազիմովը նշել է, որ պետք չէ առաջընթաց ակնկալել Ղարաբաղի հարցում, քանի որ շուտով ապրիլի 24-ն է, ինչպես նաև դրանից հետո: