ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել տուժածներին, ինչպես նաև լուծել ՌԴ տարածքում ճապոնացիների աշխատանքի տեղավորման հարցը: «Մենք պատրաստ ենք օգնել մեր հարևաններին՝ ջուր, սննդամթերք և դեղորայք տրամադրելով նրանց»,-ասել է Մեդվեդևը ՌԴ ԱԽ նիստում:
Նա հավելել է, որ հարկավոր է ընդհանուր առմամբ մտածել այն մասին, թե անհրաժեշտության դեպքում, ինչպես կարելի է օգտագործել հարևանների աշխատանքային ներուժը հատկապես Սիբիրի ու Հեռավոր Արևելքի սակավաթիվ բնակչությամբ վայրերոմ»,-ասել է Մեդվեդևը, հայտնում է «Ինտերֆաքսը»:





