AM
19 Մարտ 2011 - 08:58 AMT

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները Մոսկվայում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Մարտի 18-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՌԴ պետնախարար-փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի խնդիրներ:

Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: