Մինչև 2023-ը Թուրքիան նախատեսում է կառուցել ևս 3 ատոմային էլեկտրակայաններ: Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, նախարարը հայտարարել է այն մասին, որ ղեկավարության պլանների մեջ մտնում է երեք ԱԷԿ-երի շինարարություն:
Առաջին ԱԷԿ-ը` «Ակույուն», Թուրքիան կառուցելու է Ռուսաստանի հետ միասին:
Երկրորդ ԱԷԿ-ը կառուցվելու է Սինոպում: Հետաքրքիր է, որ երկրորդ ԱԷԿ-ը Թուրքիայի կառավարությունը մտադիր է ստեղծել Toshiba և Tepco ճապոնական ընկերությունների հետ, որը «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի օպերատորն է:
Նախարարը երրորդ կայանի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:





