Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի նիստում դեսպանի մակարդակով պահանջել է ՆԱՏՕ-ի պլանների փոփոխություն Լիբիայում դաշինքի գործողությանը միանալու վերաբերյալ: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Բրյուսելում գտնվող դիվանագիտական աղբյուրը: «Հյուսիսատլանտյան դաշինքի նիստը շարունակվել է կիրակի օրը մի քանի ժամ և մի քանի անգամ ընդհատվել է»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի 28 երկրներից Լիբիայում ռազմական գործողությանը չմասնակցելու մասին որոշում են կայացրել Թուրքիան և Գերմանիան: Ռազմական գործողության նախաձեռնողը` Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, բազմիցս հայտարարել է Լիբիայում ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ի մասնակցության անցանկալիության մասին դաշինքի նկատմամբ արաբական աշխարհի բարդ վերաբերմունքի պատճառով: Այդ տարաձայնությունների պատճառով հիմա` Լիբիայի դեմ առաջին հարվածներից 30 ժամ անց, ՆԱՏՕ-ի մասնակցության մասին որոշումը մինչև հիմա չի ընդունվել:





