AM
22 Մարտ 2011 - 17:29 AMT

Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը պարգևատրվել է Վրաստանի պատվո շքանշանով

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մարտի 22-ին ընդունել է Վրաստանում իր առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին:

Վրաստանի նախագահը բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանի ներդրումը հայ-վրացական համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում և պարգևատրել նրան Վրաստանի պատվո շքանշանով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: