AM
23 Մարտ 2011 - 07:05 AMT

Մարտի 25-ին Ֆրանսիայի Սենատում կկայանա «Խաղաղությունն ու ապահովությունը Հարավային Կովկասում» խորհրդաժողով

Մարտի 25-ին` ուրբաթ օրը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի և Հայ-Եվրոպական խորհրդի կազմակերպությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպվում է խորհրդաժողով` «Խաղաղությունն ու ապահովությունը Հարավային Կովկասում. ի՞նչ ապագա ունի տարածաշրջանը» թեմայով:

Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին, մասնակցելու են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից:

Հայաստանից խորհրդաժողովին բանախոսելու նպատակով Փարիզ է մեկնել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը, հաղորդում է Հնչակյան կուսակցության մամլո դիվանը: