AM
23 Մարտ 2011 - 08:55 AMT

Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի պատվո շքանշանով է պարգևատրել Վրաստանում ՀՀ դեսպանին

Մարտի 22-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է Վրաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին:

Նախագահ Սաակաշվիլին բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանի ներդրումը հայ-վրացական համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում եւ պարգեւատրել է նրան Վրաստանի պատվո շքանշանով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: