AM
23 Մարտ 2011 - 17:14 AMT

Վրաց պատրիարք Իլյա Երկորդն ընդունել է առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանին

Մարտի 23-ին Համայն Վրաց Պատրիարք Իլյա Երկրորդը Վրաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Վրաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին:

Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը, կարևորելով երկու քրիստոնեական ժողովուրդների բարեկամությունը, բարձր է գնահատել Հրաչ Սիլվանյանի առաքելությունը Վրաստանում և նրա ներդրումն այդ բարեկամության ամրապնդման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիրահայության եկեղեցական կյանքին առնչվող հարցերին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի` այս տարվա հունիսին Վրաստան նախատեսվող այցին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: