AM
24 Մարտ 2011 - 09:29 AMT

Սինժելե. Լիբիայում ռազմական գործողության մասնակիցները չեն կարողանում միասնական մոտեցում մշակել

Կոալիցիայի մասնակիցները տարբեր կերպ են պատկերացնում Լիբիայում թռիչքներից զերծ գոտու ապահովման գործողությունը: Այդ մասին հայտարարել է Բելգիայի զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Միշել Սինժելեն: Ըստ նրա, Բելգիայի կործանիչների օդաչուների առջև խնդիր է դրվել ապահովել թռիչքներից զերծ գոտի և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը: «Մենք միացանք պատերազմին թռիչքներից զերծ գոտի ապահովելու համար: Մեր մանդատը չի նախատեսում ապստամբների հետ միասին քաղաքների ազատագրում»,-հայտարարել է Սինժելեն՝ նշելով, որ «կոալիցիայի մյուս երկրները կարող են այլ մեկնաբանություն ունենալ», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այժմ գործողությանը մասնակցում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան: Ռազմական գործողության ընթացքում 160 հրթիռ է արձակվել: