AM
24 Մարտ 2011 - 09:52 AMT

ԵՄ. Ճանաչելով Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը՝ ՌԴ-ն կորցրեց Վրաստանի վրա ազդելու լծակները

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Հանս Յորգ Հաբերը գտնում է, որ Ճանաչելով Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը՝ ՌԴ-ն կորցրեց Վրաստանի վրա ազդելու լծակները: Ինչպես հայտարարել է Հաբերը, ելույթ ունենալով Թբիլիսիում ՆԱՏՕ-ի Rose-Roth 76-րդ սեմինարում, այսօր ստեղծված իրավիճակն աննորմալ է: Ըստ նրա, Ռուսաստանն այժմ չգիտի, թե ինչպես վերականգնել ազդեցությունը Վրաստանի վրա:

«Ժնևի բանակցություններում ռուսական կողմը հարց է բարձրացնում Վրաստանի կողմից ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրման մասին Աբխազիայի ու Օսեթիայի հետ, ոչ թե Ռուսաստանի, և դրանով փորձում է ներկայանալ ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ հրադադարի երաշխավոր: «Կարծում եմ, դա տեղի չի ունենա, քանի որ այն գաղափարը, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չէ, անհեթեթ է, այսօր հակամարտությունների կարգավորումը փակուղում է»,-ասել է Հաբերը: