AM
24 Մարտ 2011 - 10:13 AMT

ԱՄՆ-ն նավաստիների և ծովային հետևակայինների է տեղափոխում Միջերկրական ծովի տարածաշրջան

ԱՄՆ-ն սկսել է շուրջ 4 հազար նավաստիների և ծովային հետևակայինների տեղափոխումը Միջերկրական ծովի տարածաշրջան՝ Լիբիայում «Արևածագ. Ոդիսական» գործողությանը աջակցելու նպատակով, հայտնում է DVIDS-ը՝ հղում անելով ռազմական ղեկավարությանը: Նրանք գործուղվում են ԱՄՆ-ի ՌԾՆ Նորֆոլկի ու Լիթլ Քրիկի ռազմակայաններից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ՌԾՈւ տեղափոխումը կատարվում է արտահերթ, պատճառը «շտապ անհրաժեշտությունն է Լիբիայում ու տարածաշրջանում»: Այդ նավերը կարող են լայնածավալ գործողություններ կատարել սկսած հումանիտար օգնությունից մինչև ռազմական գործողություններ ցամաքում և ծովում:

ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 17-ին բանաձև ընդունեց, որի համաձայն Լիբիայում ստեղծվում է թռիչքներից զերծ գոտի: Գործողությանը մասնակցում է 13 երկիր: