AM
24 Մարտ 2011 - 12:23 AMT

Արաբական Միացյալ Էմիրություններում առգրավվել է թուրքական արտադրության 16 հազար ատրճանակ

Արաբական Միացյալ Էմիրություններում առգրավվել է թուրքական արտադրության 16 հազար ատրճանակ: Այդ մասին հայտարարել է Դուբայի ոստիկանության պետ Դահի Խալֆանը:

Ըստ նրա, 4,36 մլն դոլար արժողությամբ զենքը տեղափոխվել է ԱՄԷ թուրքական նավով: Գործի առնչությամբ ձերբակալվել է 6 մարդ, որոնցից 5-ը՝ արաբներ են, իսկ մեկը՝ թուրք: Գեներալ Խալֆանն ասել է, որ 16 հազար ատրճանակները պետք է տեղափոխվեին Եմենի Սաադա քաղաք, գրում է թուրքական «Հյուրիեթը»: