ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` գնդապետ Տիրան Խաչատրյանին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար` ըստ պայմանագրի` հինգ տարի ժամկետով, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





