AM
24 Մարտ 2011 - 12:52 AMT

Քրդերը պահանջում են կատարել թուրքական կառավարության խոստումները

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը և քրդական «Ժողովրդավարական շարժման կոնգրեսը» Թուրքիայում սկսում են քաղաքական անհնազանդության ակցիաները: «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիրթաշը, փոխնախագահ Գյուլթան Քիշանակը, «Ժողովրդավարական շարժման կոնգրեսի» նախագահ Ահմեդ Տյուրքը, փոխնախագահ Այսել Տուղլուկն ու Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը մամլո ասուլիսում հայտարարել են, որ իշխանությունները չեն կատարում իրենց խոստումները քրդական հարցում:

Քրդերը հայտարարել են, թե անժամկետ հացադուլ կսկսեն Դիարբեքիրում: Նրանց պահանջների թվում է ուսուցումը մայրենի լեզվով, քուրդ քաղբանտարկյալների ազատ արձակումը, ինքնավարությունն ու ռազմական գործողությունների կասեցումը քրդերի դեմ, գրում է թուրքական «Միլիեթը»: