AM
24 Մարտ 2011 - 14:25 AMT

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը հույս ունի, որ ապագայում ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպեր չեն արձանագրվի

«Երկու կողմերն էլ շահագրգռված են շարունակել երկխոսությունն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր բանաձև մշակել»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նրա խոսքով, Ռուսաստանը վերջին ժամանակներս աշխատանքներ է իրականացնում Երևանի և Բաքվի հետ: «Ռուսաստանը հույս ունի, որ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում միջադեպեր չեն արձանագրվի»,- ընդգծել է Լուկաշևիչը, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: