AM
24 Մարտ 2011 - 15:12 AMT

ՀՀ կառավարությունը դեմ է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին

Հայաստանի կառավարությունը մարտի 24-ին կայացած նիստում քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է Երևանի ուղևորատար միկրոավտոբուսների թիվը համապատասխանեցնել քաղաքի գլխավոր հատակագծի պահանջին` 19,2%-ի, մինչդեռ այժմ ուղևորափոխադրման շուրջ 90%-ն իրականացվում է միկրոավտոբուսներով։ Արդարացված համարելով հեղինակների մտահոգությունը` կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև նորերն է հատուցում, ուստի դեմ է օրենսդրական այս նախաձեռնությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: