Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:
Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը:
Հատուկ ուշադրություն է դարձվել գարնանային աշխատանքների կազմակերպման և գյուղացիներին սերմացուներով ապահովելու հարցերին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործընթացն անհրաժեշտ է պահել խիստ վերահսկողության տակ, ինչը թույլ կտա ապահովել նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացումը:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





