AM
25 Մարտ 2011 - 12:37 AMT

Արցախում կարևորում են փորձագիտական լաբորատորիաների լիարժեք գործունեության ապահովումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված փորձագիտական հիմնարկների աշխատանքներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ փորձագիտական լաբորատորիաների լիարժեք գործունեության ապահովման ուղղությամբ անելիքները շատ են եւ անհրաժեշտ է լուրջ միջոցառումներ իրականացնել նրանց զարգացման համար:

Նախագահը կարեւորել է նյութատեխնիկական բազայի բարելավման եւ մասնագետների պատրաստման հիմնախնդիրները: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունը կանի հնարավորը այս ուղղությամբ եւ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: