AM
26 Մարտ 2011 - 06:57 AMT

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը կայանալու էր մարտի 25-ին, հետաձգվել է: Այդ մասին հաղորդել է Ինտերֆաքս գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին: «Հանդիպումը տեղափոխվել է, քանի որ կողմերից մեկի համար այդ ամսաթիվը հարմար չէր: Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հետաձգվել է»,-ասել է ռուս դիվանագետը: