AM
28 Մարտ 2011 - 09:20 AMT

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթարի արդյունքում, հավանաբար, իրանցի է մահացել

Մարտի 27-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում 29-ամյա Մխիթար Բ.-ի վարած «Հոնդա Օդիսեյ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 181,5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ուղևոր, 27-ամյա Մուհամմադ Գեռմեզհեշմեին տեղում մահացել է, իսկ 5 ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: