Ճապոնիայի իշխանությունները որոշել են բարձրացնել ԱԷԿ-ների համար անվտանգության չափանիշները «Ֆուկուսիմայում» ստեղծված իրավիճակից հետո, վթարը որի վրա երկրին կանգնեցրեց միջուկային ճգնաժամի շեմին: Ըստ կառավարության ծրագրերի, նոր խստացված կանոնները, որոնք կանոնակարգում են ԱԷԿ-ների աշխատանքը և ապահավում են նրանց անվտանգ գործունեությունը, կմշակվեն արդեն 2011թ. ապրիլին: Համապատասխան հայտարարություն են այսօր արել ճապոնական իշխանությունների ներկայացուցիչները, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Մինչդեռ իրավիճակը «Ֆուկուսիմայում» լարված է մնում: Ավելի վաղ Ճապոնիայի միջուկային և արդյունաբերական անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ ծովի ջրում յոդ-131-ի ռադիոակտիվ իզոտոպի պարունակությունը «Ֆուկուսիմայի« մերձակայքում 3 335 անգամ գերազանցում է նորման: Գործակալության ներկայացուցիչները նշել են նաև, որ վատնգի աստիճանը մեծ չէ, քանի որ մերձակայքում մարդիկ չկան, իսկ ձկնորսական ակտիվությունը բացակայում է, հաղորդում է ՌԲԿ-ն:
Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:





