Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանին, հաղորդում Արցախի ղեկավարի մամլո ծառայությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել նյութատեխնիկական մատակարարման հիմնախնդիրներին:





