AM
31 Մարտ 2011 - 16:38 AMT

Մարտի 31-ին Օշականում կայացավ ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը

Մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, կայացավ Հայաստանի կառավարության արտագնա նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստը սկսվել է Արագածոտնի մարզպետի 2010թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությամբ, որով հանդես է եկել մարզպետ Սարգիս Սահակյանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի համար առանձնահատուկ որոշ հիմնախնդիրներ և գերակայություններ, պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերին։

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև Արագածոտնի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։